«Ինձ հետ ամեն ինչ նորմալ է». Լուիզա Ղամբարյան


16:14 , 10 հունվար, 2014

"Ինձ հետ ամեն ինչ նորմալ է". Լուիզա ՂամբարյանReport.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանըվթարի է ենթարկվել: Report.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, վթարի արդյունքում ոչ ինքը, ոչ էլ մյուս մեքենայից որևէ մեկը չեն տուժել։ Մեր հարցին ի պատասխան Ղամբարյանը նշեց, որ վթարի մեղավորը մյուս մեքենայի  վարորդն է եղել:"Ամեն ինչ նորմալ է, եւ իմ, եւ մյուս ավտոմեքենայի ղեկին նստած վարորդի ինքնազգացողությունը լավ է: Ես եմ եղել իմ մեքենայի ղեկին, սթափ վիճակում",- ասաց Լուիզա Ղամբարյանը: