Ինչպե՞ս մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից


16:10 , 10 հունվար, 2014

Պատասխանում է «Ավանտա» ժամանակակից էսթետիկ կոսմետոլոգիայի բժշկական կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:

-Երկար ժամանակ ոչ ցանկալի մազերը հնարավոր էր հեռացնել միայն մազահեռացման ավանդական դարձած մեթոդներով (թելով, սափրելով, ոսկով կամ շաքարաջրով), որոնք հեռացնում էին մազերի միայն երևացող հատվածը՝ անտեսելով մազարմատը: Մազարմատը հեռացնելու  առաջին ամենահաջող փորձը կատարվել է էլեկտրաէպիլյացիայի օգնությամբ: Սակայն, քանի որ այս պրոցեդուրան վնասում է մաշկը, որն էլ իր հերթին առաջացնում է ցավ, իսկ որոշ դեպքերում ոչ ճիշտ կատարման դեպքում թողնում անցանկալի հետևանքներ` հետքեր, սպիներ և այլն, շատերը խուսափում էին այս մեթոդից:

Այսօր արդեն հին մեթոդներին փոխարինում է նորը` լազերային էպիլյացիայի վերջին սերնդի սարքավորումը, որն ամբողջ աշխարհում համարվում է անցանկալի մազերից վերջնականապես ձերբազատվելու ամենաարդյունավետ մեդոդը: Այս մեթոդը մեր տարածաշրջանում առաջարկում է Ավանտա ժամանակակից էսթետիկ կոսմետոլոգիայի բժշկական կենտրոնների ցանցը: 

րդյո՞ք չափից ավելի մազոտությունը փոխանցվում է ժառանգաբար:

- Չափից ավելի մազոտությունն արտահայտվում է մազերի ընդհանուր կամ տեղային  աննորմալ աճով` մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար աճում է անզեն աչքին չերևացող աղվամազ:

Բժշկությունը մազոտությունը բացատրում է կանանց մասկուլինիզացիայով: Առավել նկատելի և տհաճ է դեմքի մազոտությունը: Մեծ խնդիր է նաև ոտքերի և ձեռքերի մազոտությունը` հատկապես ամռանը: Կան նաև կանայք, որոնց մեջքի և կրծքի շրջանում նույնպես մազեր են աճում: Բժշկությունը և գիտությունը հաստատում են, որ կանանց մազոտությունը ժառանգական է: Մազոտությունը հաճախ կախված է կլիմայից կամ որոշակի ռասսայի պատկանելիությունից: Բացի դրանից, մազոտությունը կարող է լինել  ի ծնե:
Այն չի վերանում սաղմնային զարգացման շրջանում, այլ, ընդհակառակը, պահպանվում է և զարգանում, բայց ամենից հաճախ մազոտության առաջացման պատճառ են լինում ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարումները: Բժիշկները գտնում են, որ կնոջ կյանքում կա երկու շրջան, երբ մազոտության ակնհայտ առաջացումը  առաջացնում է լուրջ անհանգստություն:

Շատ կանանց մոտ մազոտության աճը ուղեկցվում է ճարպահոսությամբ, դաշտանի ուշացումով և գլխացավով:

-Ի՞նչպես բուժել չափից ավելի մազոտությունը:

-Այս հիվանդությունն ամենից հաճախ կապված է օրգանիզմի ֆունկցիոնալ փոփոխության հետ և միայն ֆիզիոթերապևտիկ միջոցների ընդունումը մեծ մասամբ անբավարար է:

Գլխավոր խնդիրն է պարզել, թե որն է մազոտության առաջացման պատճառը: Դա հաճախ պահանջում է  մանրակրկիտ հետազոտություն, և արդյունքները ստանալուց հետո բուժումը իրականացվում է երկու ուղղությամբ՝ դեղամիջոցների ընդունմամբ և լազերային էպիլյացիայի միջոցով, որը հաջողությամբ կիրառվում է Ավանտա ժամանակակից էսթետիկ կոսմետոլոգիայի բժշկական կենտրոններում: Լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում: Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրայից հետո դիտվում է մազերի քանակի ակնհայտ քչացում, մազերը նոսրանում են: Լազերային էպիլյացիայի կատարման ընթացքում զգացվում է թեթևակի տաքություն: Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որը անցնում է 1-2 ժամվա ընթացքում: Անցանկալի մազերից վերջնականապես ձերբազատվելու համար պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել որոշակի քանակով: