2013 թվականի ամենաանսովոր բջջային հեռախոսները (Photo)


17:08 , 10 հունվար, 2014

Դժվար չէ նկատել, որ գրեթե բոլոր ժամանակակից հեռախոսները բավականին նման են մեկը մյուսին, բայց բազմազանության սիրահարները կարող են չնեղսրտել, որովհետև նրանք ևս ընտրության հնարավորություն ունեն: Ձեզ ենք ներկայացնում անցած տարվա ամենատարօրինակ բջջային հեռախոսների ընտրանին:

Ճապոնական Sharp Touch Wood SH-08C հատուկ ստեղծվել է երիտասարդ բնաբանների համար: Անսովոր տեսքի կաղապարը պատրաստված է բնական փայտից` կիպարիսից: Նման հեռախոսը հաստատ ոչ օրիգինալ չես կոչի, որովհետև այս մոդելի յուրաքանչյուր հեռախոս ունի իր ուրույն բնական դիզայնը, քանի որ պատրաստված է իսկական փայտից, իսկ հեռախոսների կաղապարների վրայի նախշերը երբեք չեն կրկնվում:

 

Բոլոր հեռախոսները գոնե մեկ էկրան ունեն, իսկ NEC Medias W-ն ունի երկու լիարժեք գունավոր էկրան: Սարքը իրար կպած երկու 4,3 դյումանոց էկրան է, որոնք բացելու դեպքում ստացվում 5,6 դյումանոց մեկ էկրան` համարյա պլանշետ: Մյուս առավելությունը այն է, որ հավելվածները այս սարքով կարելի է միացնել ինչպես միացյալ էկրանի վրա, այնպես էլ երկու էկրաններից յուրաքանչյուրի վրա` առանձին-առանձին:

Երկու էկրաններով է զինված նաև Philips W9588-ը, սակայն այն չի վերածվում մինի պլանշետի, ինչպես նախորդ հեռախոսը: Մոդելը «раскладушкa» է, և այս դիզայնը, չգիտես՝ ինչու, մոռացության է մատնվել հեռախոս արտադրողների կողմից: Հեռախոսի առավելությունը այն է, որ այն և՛ սենսորային է, և՛ կոճակներով, այնպես որ կարելի կլինի խուսափել ցուրտ ձմեռով ձեռնոցը հանելուց, որպեսզի զանգին պատասխանեք կամ էլ հաղորդագրություն ուղարկեք:

 

Կոճակային համակարգը ակտիվորեն օգտագործող մեկ այլ բրենդ է ռուսական Just5-ը: Կարելի է ասել, որ սա աշխարհում վերջին ընկերությունն է, որ հիմնական շեշտը դնում է էժան ու պարզունակ բջջայինների վրա: Հեռախոսի ինքնատիպությունը այն է, որ դա բացի զուտ զանգող սարք լինելուց, իսկական դիզայներական աքսեսուարներ է: Սարքի էքստերիերը ընկերությունը պատվիրում է պրոֆեսիոնալ ստուդիաներում, և արդյունքում այս պարզ ու էժան հեռախոսը մեծ տարածում է ստանում ունի հատկապես հիփսթերների շրջանում:

Սակայն պետք չէ կարծել, որ Just5-ը բացառապես կոճակային համակարգով հեռախոսներ է ստեղծում: Վերջերս ընկերությունը նաև իր դիզայներական սմարթֆոնը թողարկեց` Android – Just5 Spacer: Դրա հետ տրվում են նաև հետևի կափարիչներ` սպիտակ ու մոխրագույն, իսկ սարքի արժեքը մոտ 50.000 ռուբլի է կազմում:

Սակայն ընկերության թողարկած ամենատարօրինակ հեռախոսները նկարում պատկերված անէկրան սարքերն են, որոնք լինելով խիստ պարզունակ ու էժան, այնուամենայնիվ, կարող են աշխատել երկու սիմ քարտով: Սարքի արժեքը ընդամենը 900 ռուբլի է:

Արևմուտքում ևս թրենդային է սովորական հեռախոսների կոնցեպտը: Օրինակ, հոլանդական  John’s Phone ընկերությունում էլ ստեղծել են նման պարզ հեռախոսներ և իրենց կարգախոս են հայտարարել «Հերիք է այդքան բարդ լինել» և «Աշխարհի ամենապարզ հեռախոսը»: Իրոք որ, ավելի պարզ պատկերացնելը բարդ է:

John’s Phone-ը հավանաբար ստեղծել են տեխնոլոգիաների ամենամոլի ընդդիմադիրների համար. հեռախոսի էկրանը, որն ընդամենը մեկ տող է տեղավորում, գտնվում է հեռախոսի տակ, իսկ նոթատետրի ֆունկցիա կատարում է… թղթից իսկական նոթատետրը:

Այլընտրանքային սմարթֆոնների մեկ այլ տարբերակ է շվեյցարական Gresspo ընկերության պրեմիում դասի սարքը: Այս մոդելը թողարկվել է սահմանափակ խմբաքանակով` 999 հատ և հարկ է նշել, որ բոլոր այս սմարթֆոնները ձեռքով են հավաքվում: Սակայն անգամ դա չէ ամենայուրօրինակը այս հեռախոսի դեպքում. հեռախոսի կաղապարը պատրաստված է 5-րդ դասի տիտանից, որն օգտագործվում է տիեզերագնացության ոլորտում: Պետք է նշենք, որ գինն էլ տիեզերական է` մոտ 2000 դոլար:

iPhone 5S-ի սիրահարների համար էլ հաճելի նորություն կա, եթե իրենք ուզում են, որ իրենց սիրելի հեռախոսն ունենա բացառիկ ու յուրօրինակ տեսք: Նույն շվեյցարական ընկերությունն առաջարկում է հեռախոսի կաղապարի պատիչներ, որոնք պատրաստված են տիտանից կամ կոկորդիլոսի կաշվից, իսկ դրանց վրա սպիտակ կամ դեղին ոսկուց թիթեղների վրա գրված է բրենդի անունը:

Անսովոր հեռախոսներ արտադրվում են նաև երեխաներ համար: Այս ոլորտում հատկապես հայտնի է ռուսական bb-mobile բրենդը, որը թողարկում է տարբեր նշանակության էլեկտրոնային սարքեր` այդ թվում նաև ամենափոքրերի համար: Մանկական bb-mobile հեռախոսները տարբերվում են յուրահատուկ դիզայնով, և դրանց կարելի է անգամ խաղալիք անվանել, բայց դրանք ունեն նաև մի շարք կարևոր ու օգտակար ֆունկցիաներ. քարտեզի վրա հնարավոր է տեսնել, թե որտեղ է գտնվում երեխան, որի մոտ կա այս հեռախոսից, և անգամ լսել, թե ինչ է կատարվում հեռախոսի մոտ: Բացի դրանից, այն ունի հնարավորինս քիչ կոճակներ և ծնողների հետ կարող է կապնվել թեժ կոճակների միջոցով, իսկ թվեր չի կարող հավաքել, ուստի անախորժ ծախսերից խուսափելը մեկից մեկ է: Այս հրաշքի գինը տատանվում է 100 դոլարի սահմաններում: