15:43 , 10 հունվար, 2014
Ֆլետչերի համալսարան մեկնող Զարուհի Փոստանջյանն ավարտել է ներկայումս չգործող «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը, իսկ անգլերեն լեզվով պատշաճ չի կարողանում հաղորդակցվել:
Իմ կարծիքով, Ֆլիտչերի համալսարանը ձեռքից գնում է, իսկ եթե այդպես չէ, ուրեմն Զարուհին այնտեղ սովորելու համար չի գնացել ու ինչ-որ գործ պետք է կատարի:
«Պայքարի առաջամարտիկ» Զարուհին ուղղակի գլուխն առնում ու փախնում է, իսկ «Ժառանգություն» խմբակցություն ասվածը մնում օդում կախված, քանզի այնտեղ Ժառանգությունից միայն նախկին ՀՅԴ-ական Ռուբիկ Հակոբյանն է մնում, ում ներկայումս դժվար է «Ժառանգական» համարել: