15:33 , 10 հունվար, 2014Առաջին մասն ընթերցեք այստեղ:
5 Ուղտերի մրցավազքի ստրուկ հեծյալներ

Թերևս բոլորն էլ տեսել են, թե ինչպես են ձիարշավի մասնակիցները, հեծած իրենց ձիերը, սրընթաց առաջ սլանում՝ փորձելով առաջինը հասնել վերջնագծին: Ուղտերի մրցարշավի ժամանակ նույն տեսարանին կարող եք ականատես լինել, սակայն այս դեպքում ուղտերի վրա նստած են երեխաներ, և այս երեխաները ստրուկներ են: Պակիստանում ամեն ամիս սկսած 2 տարեկանից մոտ 30 կամ ավել տղա երեխաներ են առևանգվում են՝ ուղտերի ժոկեյ ծառայելու համար: Ստրուկների տերերը այսքան փոքր տարիքից են առևանգում երեխաներին ոչ թե այն բանի համար, որ նրանք կարողանում են ուղտեր հեծնել, այլ որովհետև ավելի հեշտ է վերահսկել նրանց ճարպիկ հասունացումն ու կանխել քաշի ավելացումը:
Այս երեխաները ուղտերի մրցարշավին սկսում են մասնակցել 10 տարեկանից՝ չնայած այն փաստի, որ մինչև 14 տարեկանը անօրինական է համարվում: Եթե երեխաները չեն գոհացնում իրենց տերերի սպասելիքները՝ նրանց դաժանորեն տանջամահ են անում: Այս ուղտային մրցարշավներն այնքան եկամտաբեր են, որ ուղտերի տերերը աչք են փակում բոլոր տեսակ դաժանությունների վրա, ու ստրուկներն ունենալու համար երեխաներ առևանգում: Երեխաները, որոնց հաջողվում է փախչել ստրկատերերից, միևնույն է, այլևս չեն կարողանում լիարժեք կյանքով ապրել՝ նրանց վրա թողած ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնության հետևանքների ազդեցության պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպությունն այս երևույթին վերջ դնելու համար Պակիստանում տարածված ուղտերի մրցարշավում խրախոսում է օգտագործել ռոբոտ ժոկեյներ:
4 Երեխաների ներքին օրգանների վաճառքը սև շուկայում

Օգտվելով այն փաստից, որ այսօր աշխարհում մեծ պահանջարկ է վայելում ներքին օրգանների փոխպատվատումը, կազմակերպված հանցավոր խմբավորումները թրաֆիքինգի են ենթարկում երեխաներին՝ նրանց ներքին օրգանները սև շուկայում վաճառելու համար: Այսպիսի մի դեպք է գրանցվել Սոմալիում, որտեղից 2013թ.-ին առևանգելով երեխային, տեղափոխել են Մեծ Բրիտանիա: 2010թ.-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը հանցագործներին մեծ հնարավորություն տվեց առևանգել որբացած բազմաթիվ երեխաների ու օգտագործել իրենց շահերի համար: Օգնության ժամանակ աշխատակիցների ամենաբարդ աշխատանքներից մեկն էր երեխաներին պաշտպանել թրաֆիքինգից՝ գտնելով ու միավորելով նրանց՝ իրենց հարազատների հետ, կամ խնամքի կենտրոններ տեղափոխել:
Չնայած օրգանների վաճառքը սև շուկայում արգելվում է, այնուամենայնիվ, այն շարունակում է զարգացում ապրել, քանի որ շատ մարդիկ վախենում են, որ չեն կարողանա օրինական ճանապարհով ժամանակին գտնել փոխպատվատման համար անհրաժեշտ օրգանները: Ամեն տարի սև շուկայում մոտավորապես 70.000 երիկամ է վաճառքի հանվում՝ ամբողջ աշխարհով մեկ: Երեխաներին՝ ներքին օրգանների օգտագործման համար թրաֆիքինգի ենթարկման դեպքերի մասին տեղեկատվությունը տարբերվում է, ու մասնագետները վախենում են, որ այն կարող է իսկապես մեծ թիվ կազմել, այնպես որ, այդ թիվը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քան մենք պատկերացնում ենք:
Երեխաները, որոնք դառնում են կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհեր, այլևս երբեք չեն գտնվում առևանգումից հետո:
3 Հարկադրված աշխատանքը հանքավայրերում

Հանքափորների աշխատանքը բավականին ծանր է ու համարվում է ամենավտանգավոր աշխատանքներից մեկն աշխարհում: Երկար ժամերի ծանր ֆիզիկական աշխատանքը ու աշխատանքի վտանգավոր պայմանները մարդկանց մոտ կարող է առողջական բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ: Եթե լավ մարզված մեծահասակների համար դա կարող է այդքան վտանգավոր լինել՝ պատկերացրեք, թե ինչպիսի վտանգի տակ են այն մոտավորապես մեկ միլիոն երեխաները, որոնք ստիպողաբար աշխատում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի հանքավայրերում:
Սկսած երեք տարեկանից՝ երեխաներին ահաբեկում են ու ստիպում երկար ժամեր աշխատել հանքերում: Դրա համար նրանց կամ չնչին գումար են տալիս կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն վճարում:
Նրանք 24 ժամ շարունակ աշխատում են հանքերում, իսկ աղջիկ երեխաներին էլ հաճախ տանում են մարմնավաճառության: Երկար ժամանակ աշխատելով հանքում՝ այս երեխաները քիմիկատների, փոշու ու մահացու հանքանյութերի ազդեցությանն են ենթարկվում: Նրանց հասունացող մարմինները հաճախ դեֆորմացվում են, քանի որ նրանք ստիպված են լինում ծանրություններ բարձրացնել: Փոշոտ միջավայրը շարքից հանում է նրանց շնչառական համակարգը, իսկ թունավոր քիմիկատները ու հանքանյութերը ազդում են նրանց նյարդայյին համակարգի վրա: Այս երեխաները դպրոց չեն հաճախում ու չեն ստանում առողջապահական ծառայություններ: Մեկուսացած վայրերում գտնվելով՝ այս վայրերը հեռու են իրավապահների տեսադաշտից: Այս հանքափորների համայնքներում հաճախ թմրամիջոցներ են օգտագործում ու ապրում ցավալի պայմաններում:
2 Երեխա զինվորները՝ զինվորական հակամարտությունների ժամանակ

Ավելի թեթև զենքերի ի հայտ գալուց հետո անսիրտ մարդիկ, չունենալով կորցնելու ոչ մի բան, սկսեցին երեխաներին ստիպել իրենց համար կռվել մարտադաշտում: Ահաբեկչական հարձակումներում, քաղաքացիական պատերազմներում ու աշխարհի տարբեր անկյուններում տարբեր անձնական բանակներում հարյուր հազարավոր զինված դեռահաս զինվորներ են հարկադրված կռվում:
Նրանց ավելի հեշտ է կառավարել, ու նրանք ավելի հեշտ են ենթարկվում, քան մեծահասակները: Երեխաներն ավելի քիչ են տեղեկացված իրենց իրավունքներից ու, որպես կանոն, սպասում են, թե մեծահասակները իրենց ինչ ուղղություն ցույց կտան, այնպես որ, քիչ հավանական է, որ նրանք կփախչեն: Նրանց ավելի հեշտ է պահել ստրկական պայմաններում, քանի որ միակ բանը, որը նրանք հաճախ տեսել են, հենց այդ դաժան ու սարսափելի աշխարհն է:
Այս երեխաներն այնքան են հարմարվում պատերազմական այս գործողություններին, որ սպանելը նրանց համար սովորական երևույթ է՝ ինչպես ուտելը, խմելն ու քնելը:
Նրանց դեռևս զարգացող ուղեղներն ավելի հեշտ է լվանալ, ու նրանք ապրում են հաստատուն վտանգների մեջ: Սովորաբար այս երեխաները պատերազմի ճահճում հայտնված գյուղերից ու բնակավայրերից են ու բնակավայրում միակ ողջ մնացածները, ում թշնամին գերեվարում է ու վերածում ստրուկների: Նրանց ստիպում են սպանել այն երեխաներին, ովքեր փորձում են փախչել: Շատ դեպքերում, ինչպես օրինակ Բուրմիզի ռազմական ռեժիմում, այս երեխաներին ստիպում են ֆիզիկական ծանր աշխատանք կատարել, երբ նրանք ռազմական դիրքերում չեն կռվում:
Նրանք, ովքեր փորձում են փախչել, ուղղակի առևանգվում են հակառակ կողմի կողմից ու ստրկացվում, ինչպես օրինակ, Սիերա Լեոնի քաղաքացիական պատերազմում:
Իսկ Սոմալիում ստրկությունից ազատված երեխաներին ոչ թե օգնում ու պաշտպանության տակ են առնում, այլ մեղադրում են պատերազմական հանցագործությունների մեջ:
1 Շոկոլադի ստրկությունը Փղոսկրի ափում

Շատ երեխաներ ուրախանում են, երբ իրենց շոկոլադ են տալիս, սակայն աշխարհում կան նաև երեխաներ, որ ստրկության են մատնված` աշխատելով շոկոլադի արդյունաբերության մեջ: Նրանց այնպես են հսկում ու կառավարում, որ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է շոկոլադը, կամ ինչ համ ունի այն: Այնպիսի վայրերում, ինչպիսի են Գանան ու Փղոսկրի ափը, որտեղ գտնվում են աշխարհի կակաոյի 60%-ը, երեխաների անօրինական աշխատանքը ամենօրյա բնույթ է կրում: Որոշ երեխաների ծնողներ կակաոյի ֆերմերներ են, սակայն կան նաև երեխաներ, ովքեր թրաֆիքինգի են ենթարկվում ու ստիպողաբար աշխատում կակաոյի ֆերմաներում:
Կակաոյի դաշտեր ստրկության է տարվում մոտավորապես 500.000 երեխա, որտեղ նրանք ապրում են դաժան պայմաններում:
Որբացած կամ անտուն երեխաները հաճախ առևանգվում են ուժով կամ ավելի լավ կյանքի խոստումներով:
Երեխաներն այնքան փոքր են, որ այն առաջադրանքները, որոնք նրանք կատարում են, չեն կարող առանց վնասվածքների ավարտվել:
Ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում. կառավարությունը մեղադրում է կակաոյի արդյունաբերությանը, իսկ կակաոյի արդյունաբերությունը մեղադրում է կառավարությանը: BBC-ի հետազոտություն իրականացնող լրագրողներից մեկը պարզել էր, որ նույնիսկ կակաոյի ամենահայտնի ու խոշոր ապրանքանիշների պիտակների հետևում երեխաների ստրկության դեպքեր կան: