Բելգիան տարեցտարի վտարում է ավելի շատ թվով արտասահմանցիների


15:25 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Եվրամիության պետությունների շուրջ 3000 քաղաքացիներ 2013թ. Բելգիայում զրկվել են կացության իրավունքից, ինչը 10%-ով գերազանցում է 2012թ. ցուցանիշները՝ հաղորդում է Interfax-ը:

Տարեցտարի Բելգիան ավելի շատ թվով եվրոպական պետությունների քաղաքացիների է վտարում երկրից, նույնիսկ եթե նրանք տևական ժամանակաշրջան է՝ բնակվում են այստեղ: Առաջին հերթին դա վերաբերում է նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը, չունեն անձնական բիզնես, ոչ մի տեղ չեն սովորում կամ զրկվել են գործազրկության նպաստից:

Արտասահմանցիների գործերով բելգիական բյուրոյի տվյալների համաձայն՝ նման լայնածավալ վտարումների պատճառն այն է, որ այդ մարդիկ ծանրաբեռնում են սոցիալական պաշտպանության բելգիական համակարգը:

Բելգիայում կացության իրավունքից զրկված արտասահմանցիների ցուցակը գլխավորում են ռումինացիները, որոնց հետևում են բուլղարացիները, իսպանացիները և իտալացիները: