13:40 , 10 հունվար, 20141in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է «Բավարիա» տեղափոխվել:
Ինչպես հայտնի է, ամռանը լրանալու է «Բարսելոնա»-ի հետ դարպասապահի պայմանագրի ժամկետը և Վալդեսն ասել է, որ չի երկարաձգելու այն: Ավելի վաղ դարպասապահի տրանսֆերի հիմնական հավակնորդը «Մոնակո»-ն էր համարվում:
Սակայն Marca-ի տեղեկությունների համաձայն` Վալդեսը կարող է կրկին մարզվել Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Այս անգամ «Բավարիա»-ում: Marca-ն նշում է նաև, որ դարպասապահի գործակալն արդեն բանակցել է գերմանական կողմի հետ: