ԱՄՆ-ում մահացել է հայտնի ամերիկացի բանաստեղծ Ամիրի Բարական


13:08 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամիրի Բարական՝ աֆրոամերիկացի ամենահայտնի պոետներից ու գրողներից մեկը, մահացել է ԱՄՆ-ում 79 տարեկանում՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա գործակալին: 

Բարական, որը հայտնի էր որպես Լերոյ Ջոնս, ծնվել է 1934թ. հոկտեմբերի 7-ին՝ Նյուարք քաղաքում (Նյու Ջերսի նահանգ):

Նա ուսումնասիրել է փիլիսոփայություն ու կրոն Վաշինգտոնի Հովարդի համալսարանում, սակայն այն անավարտ է թողել ու ընդունվել ռազմաօդային ուժեր: 

Հաստատվելով նյույորքյան Գրինվիչ-Վիլիջում՝ նա տարվեց պոեզիայով, դրամայով ու երաժշտությամբ՝ դառնալով բիթնիկների ամենավառ ներկայացուցիչը: 

1960-ականների սկզբին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Նա ակտիվորեն մասնակցում էր հանուն աֆրոամերիկացիների իրավունքների շարժմանը: