12:19 , 10 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ֆրանսիական Closer ամսագիրը մտադիր է սկանդալային լուսանկարներ հրապարել, որոնք հաստատում են շշուկները նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գեյեի միջև սիրային կապի մասին: Ֆրանսիայի նախագահը քննարկում է հանդեսին դատի տալու հնարավորությունը:
Ամսագրի հայտարարությունում նշված է, որ նախագահի ու դերասանուհու սերտ կապը հաստատող լուսանկարները կհրապարակվեն ամսագրի ուրբաթօրյա հատուկ համարում: Closer-ը տեղեկացնում է, որ ամանորյա տոներից առաջ Օլանդը հանդիպել է դերասանուհուն և մեկ գիշեր մնացել նրա մոտ:
Լրագրողները նշում են, որ իրենք կարողացել են լուսանկարել նախագահին, ով սկուտերով է գնացել Գեյեի մոտ ընդամենը մեկ թիկնապահի ուղեկցությամբ, ինչը ստիպում է մտածել նախագահի անվտանգության հարցի մասին: Հանդեսի տվյալներով, թիկնապահը պահել է գաղտնիքը և անգամ կրուասաններ է տարել սիրահարների համար: