10:45 , 10 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Հունվարի 10-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 28 և 30 շենքերի միջանցիկ կամարում այրվում է կոշիկի վերանորոգման չգործող կրպակ (15 քմ) և 30 գմ մալուխ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.19-ին, մարվել՝ 07.41-ին: