Սթայլ իկոն` Էմանուել Ալտին


09:44 , 10 հունվար, 2014

 

Սիրով ցանկանում եմ ներկայացնել սթայլ իկոն Էմանուել Ալտին: Նա հանդիսանում է փարիզյան Վոգ ամսագրի խմբագիրը, աչքի է ընկնում իր ոճով՝ չնայած երբեք չի կրում ճչացող հագուստ: Նրա լուքերում ամեն ինչ պարզ է, հասարակ, տպավորությունն այնպիսին է, որ նա պարզապես հագել է առաջին պատահածը զգեստապահարանից: Սակայն միևնույն ժամանակ ամեն ինչ թվում է կանխամտածված: Նրա մազերը միշտ պարզապես բաց թողնված են, զգեստներում գերակշռում է մոնոքրոմը, հիմնականում մուգ երանգներում: Մի խոսքով, ինչպես բնորոշ է ֆրանսուհիներին, նրա ոճը ևս կարելի է բնութագրել որպես անփույթ շիկ: Սակայն իրականում նրա ոճը այնքան բնորոշ է, որ այս ոճն սկսել են անվանել Փարիզյան Վոգի ոճ:
   Ավստրալիական VOGUE ամսագրի խմբագիր Քրիստին Սենտեներային և նրա ոճին կարող եք ծանոթանալ այստեղ: