FBI-ի գործակալները մեկնել են Ռուսաստան՝ ապահովելու Սոչիում Օլիմպիական խաղերի անվտանգությունը


08:48 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը բարելավվել է Օլիմպիական խաղերի նախաշեմին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Դաշնային հետախուզությունների բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին:

ՀԴԲ ղեկավարը հինգշաբթի օրը հայտնել է, որ բյուրոն տասնյակ գործակալների և մասնագետների Ռուսաստան է ուղարկել՝ Սոչիում ձմեռսյին Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար:

Նշվում է, որ Մոսկվայում կաշխատեն մոտ երկու տասնյակ ՀԴԲ աշխատակիցներ, իսկ մոտ տասը՝ Սոչիում: Նրանցից ոմանք արդեն Ռուսաստան են ժամանել:

ՀԴԲ տնօրենը նշել է, որ ռուսական իշխանությունները հսկայական պաշարներ և մեծ ջանքեր են ներդնում՝ Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար: Կոմիի խոսքերով՝ ռուսական հատուկ ծառայությունները մշտապես կապի մեջ են ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, այդ թվում նաև՝ իր հետ: ՀԴԲ ղեկավարն ինքը ռուսական իշխանությունների հետ համակարգումը գնահատել է լավ:

Նրա խոսքերով՝ գործակալները Ռուսաստան են ուղարկվել, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպիսի միջոցներ կարելի է ձեռնարկել ի պատասխան հնարավոր սպառնալիքների, և անհրաժեշտության դեպքում դրանք արագ կիրառել: