08:08 , 10 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրամիությունը ոչնչացնելու համար:
«Ի՞նչ պետք է անել, որպեսզի ԵՄ-ն ավելի լավը դառնա: Պետք է հասնել դրա կործանման»,- հայտարարել է Լե Պենը՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, պետք է սպասել պահին, երբ ԵՄ-ն փլուզվի, և դրան նպաստել ուժերի ներածի չափով:
«Միայն դրանից հետո հնարավոր կլինի անցնել ազատ ազգերի Եվրոպայի կառուցման»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Եվրախորհրդարանը զրկել էր Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից: Նրան մեղադրել են ռասայական ատելության հրահրման մեջ: