06:56 , 10 հունվար, 2014
168.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շանթ Հարությունյանին այսօր տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ձերբակալված, ապա կալանավորված Շանթ Հարությունյանն արդեն 16 օր է՝ հացադուլ է հայտարարել: Շ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը չի ցանկացել, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»: Ռ. Բադալյանը տեղեկացրեց նաև, որ իրենք գնացել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, զրուցել բժիշկների հետ, ովքեր ասել են, որ Շ. Հարությունյանի վիճակը նորմալ է: «Երևի իրենք են ինչ-որ մտավախություն ունեցել արդեն առողջական վիճակի մասին, չգիտեմ, չեմ կարող ասել՝ ինչո՞ւ են որոշել,- ասաց Ռուզաննա Բադալյանը՝ հավելելով,- Հանդիպեցինք գլխավոր բժշկի հետ, խոսեցինք, ասաց, որ վաղվանից արդեն հետազոտությունները նորից կանցկացվեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ