04:34 , 10 հունվար, 2014
Հայաստանում ցանկացած անձ, այդ թվում նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու, եթե դատարանը ճանաչեց նրան մեղավոր այդ արարքի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք անազատության մեջ գտնվող և շուրջ երկու շաբաթ հացադուլ իրականացնող Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:
Պարոն Կոստանյանը միանգամայն ճիշտ է՝ օրենքը հավասար է բոլորի համար:
Սակայն, եթե Շանթին հասցեագրվող մեղքը խիստ վիճահարույց է, ապա Լիսկայի թիկնապահը եւ տղան ձերբակալվել էին գործով, որտեղ կար սպանություն:
Բայց այս պարագայում, պարոն Կոստանյանը չսպասեց դատական գործընթացին, ու հիմա Զարզանդն ու Տիկոն ազատ ֆռֆռում են՝ ավելի ցավացնելով որդեկորույս Բուդաղյաններին:
Կարելի է անգամ օրենքում փոփոխություն կատարել, ասենք գրել, որ Լիսկայի թուլեքը, ի տարբերություն ՀՀ մյուս քաղաքացիների, կարող են մարդ սպանել ու ազատ թրեւ գալ: