Օդաչուն պնդում է, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռը քիչ է մնացել բախվի ՉԹՕ-ի


00:02 , 10 հունվար, 2014

1in.am-ը գորում է.

Բրիտանական ավիաընկերության օդաչուն պնդում է, որ լոնդոնյան խոշորագույն «Հիթրոու» օդանավակայանի վերևում թռիչքի ժամանակ քիչ է մնացել ինքնաթիռը բախվի ՉԹՕ-ի: 

Այդ միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին, բայց հանրությունը դրա մասին իմացել է արձանագրությունից, որը հրապարակվել է Ինքնաթիռների անվտանգությանը օդում սպառնացող իրավիճակների հետաքննությամբ զբաղվող Մեծ Բրիտանիայի ծառայության կողմից՝ հաղորդում է The Huffington Post ամսագիրը: Այդ ծառայության մասնագետները հետաքննություն են իրականացրել, որը նրանցից խլել է վեց ամիս, և միայն հետո են տեղեկություն հրապարակել տեղի ունեցածի մասին: 

Համաձայն պաշտոնական զեկույցի, որտեղ չի նշվում ավիաընկերության ու անձնակազմի անդամների անունները, 2013-ի հուլիսի 19-ին 6:35-ի սահմաններում ուղևորատար Airbus A-320 ինքնաթիռը գտնվել է 10 կմ բարձրության վրա՝ «Հիթրոու» օդանավակայանից 32 կմ հեռավորությամբ: Ինքնաթիռի հրամանատարը նշել է, որ ՉԹՕ է նկատել ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա:

Նա նաև ասել է, որ ինքը քիչ ժամանակ է ունեցել բախումից խուսափելու համար, սակայն թռչող օբյեկտը հանկարծ հայտնվել է օդանավի վերևում: