23:46 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Հնդկաստանում կառուցված 10 հարկանի շենքը հայտնվել է թերթերի առաջին էջերում: Շինությունը կառուցվել է ընդամենը 48 ժամվա ընթացքում: Մոխալի քաղաքում կառուցված տան շինարարությունը սկսվել է ուրբաթ 16:30-ին և ավարտվել շաբաթ:
Գործարար Հարպալ Սինգհը՝ Synergy Thrislington ընկերության ղեկավարը, խոստացել է, որ Instacon անունով շենքը կկանգնեցվի 48 ժամվա ընթացքում:
Հիգշաբթի երեկոյան աշխատակիցները գցել են շինության հիմքը, իսկ ուրբաթ Synergy Thrislington-ի ղեկավարը տեսել է, թե ինչպես են շինարարներն ավարտին հասցնում յոթերորդ հարկը:
Շաբաթ 16:30-ին ավարտվել է 10-րդ հարկի կառուցումը, սակայն պատուհաններն ու դռները դեռ չէին տեղադրվել:
Ավելի քան 200 բարձրակարգ բանվորներ, տեխնիկներ, ինժեներներ ներգրավված են եղել շինության կառուցման գործում:
«Մենք հավաքված նյութեր ենք օգտագործել, այդ թվում 200.000 տոննա պողպատ: Ի դեպ, մեզ քարեր ու ավազ պետք չի եկել, քանի որ կիրառել ենք պենոպլաստով լցված պանելներ: Այդ պանելների առավելությունը ջերմամեկուսացումն է, երկարակեցությունը և էկոլոգիական մաքրությունը»,- պատմել է Հարպալ Սինգհը:
Նա պատմել է, որ այդ գաղափարն իր սեփական տունը կառուցելիս է ծագել: