Կառլեն Մկրտչյանը Անժիի հետ մեկնել է Թուրքիա (տեսանյութ)


23:39 , 9 հունվար, 2014

Կառլեն Մկրտչյանը Անժիի հետ մեկնել է Թուրքիա (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Հունվարի 7-ին Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստներն ավարտել են իրենց արձակուրդները: Ակումբը առաջիկայում երկու հավաք է ծրագրել Թուրքիայում: Առաջին հավաքի ժամանակ շեշտ դրվելու է ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ երկրորդը՝ խաղային:

Հայաստանի հավաքականի և «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը թիմի հետ մեկնել է հավաքի և մասնակցել առաջին մարզմանը:

Ավելացնենք, որ «Անժիի» հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է փետրվարի 20-ին, բելգիական «Գենկի» հետ, Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում, իսկ հուվարին թիմը առնվազն 4 ստուգողական հանդիպում է անցկացնելու: