Քելի Օսբորնն ուրախ ժամանակ է անցկացրել Ջասթին Բիբերի հետ


23:16 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հունվարի 8-ին հեռուսահաղորդավարուհի Քելի Օսբորնի ներկայացուցիչը հաղորդել է, որ նա երկամյա սիրավեպից հետո որոշել է բաժանվել իր ընկեր Մեթյու Մոսհարթից: Ներկայացուցչի խոսքերով` զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ:

Ինչպես հաղորդում է 7days.ru-ն, Քելին շատ չի տխրել բաժանման համար և որոշել է ուրախանալ երգիչ Ջասթին Բիբերի ընկերակցությամբ: 

Իր միկրոբլոգում աղջիկը երգչի հետ մի քանի լուսանկար է հրապարակել: Նրանց հանդիպումը կայացել է գիշերը: Օսբորնը և Բիբերը որոշել են միասին գրաֆիտի նկարել: