Վարդան Մինասյան. Ռուբինի ներկայացուցիչները չեն կապվել ինձ հետ


22:49 , 9 հունվար, 2014

Վարդան Մինասյան. Ռուբինի ներկայացուցիչները չեն կապվել իմ հետArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում նշել է, որ «Ռուբինից» ոչ ոք իր հետ չի կապվել:

«Լսել եմ «Ռուբինի» հետաքրքրվածության մասին, սակայն կազանյան ակումբից ոչ ոք չի կապվել ինձ հետ: Այսինքն՝ ես այդ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել: Մարզչական կարիերաս շարունակելու երկու-երեք տարբերակ կա, բայց կրկին, առանց հստակության»,- նշել է Մինասյանը: