«Միսս Վենեսուելայի» սպանության գործով ձերբակալվել է 7 մարդ


22:31 , 9 հունվար, 2014

Operativ.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք «Միսս Վենեսուելա» 2004 Մոնիկա Սպիրին և նրա ամուսնուն իռլանդացի Թոմաս Բերին սպանել էին երկուշաբթի օրը երեկոյան: Ըստ նախնական տվյալների զույգը ավազակային հարձակման զոհ էր դարձել:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են,որ ձերբակալվել է 7 մարդ`4 տղամարդ, մեկ կին և երկու անչափահաս`15-16 տարեկան:Ենթադրվում է, որ նրանց կառաջադրվի մեղադրանք կրկնակի սպանության գործով:

Հայտնի է, որ Սպիրի մեքենայի վրա կրակել են 6 անգամ: