21:59 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Վենեսուելայի Կենտրոնական բանկն իր պատմության ընթացքում առաջին անգամ դադարեցրել է վիճակագրական տվյալների հրապարակումը՝ երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը:
Կարգավորողը որոշել է դադարեցնել տնտեսական աճի, պետական ծախսերի և արտերկրյա արժույթի շրջանառության վերաբերյալ նախնական տվյալների հրապարակումը:
Ինֆլյացիայի վերաբերյալ տվյալները դադարել են հրապարակվել նոյեմբերից: Դեկտեմբերի 30-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղորդել էր, որ Վենեսուելայում սպառողական գներն աճել են 2013 -ին 56,2 %-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա 21,3 %-ի: