Իսրայելի օդուժը Գազայի հատվածում հարձակվել է գրոհայինների վրա՝ ի պատասխան գնդակոծման


19:42 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Իսրայելական ավիացիան այսօր Գազայի հատվածում հարձակվել է գրոհայինների խմբի վրա: Գազայի հատվածից ավելի վաղ գնդակ էր արձակվել բանակային պարեկի ուղղությամբ՝ հայտնում են զինվորականները:

Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կիդրան հայտարարել է, որ ավիահարվածից հետո երկու տղամարդ և մեկ երեխա է հոսպիտալացվել: Իսրայելցի զինծառայողների շարքում, որոնց ուղղությամբ գրոհայինները երեք ականանետային արկ էին արձակել, տուժածներ չկան: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«Գազայից այսօրվա ականանետային գնդակոծումից հետո մենք հարձակվել ենք ահաբեկիչների վրա, ովքեր պատրաստվել են հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ»,- հայտնել է բանակի մամլո ծառայությունը:

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավիահարվածը հասցվել է հարավային Խան-Յունիս քաղաքի ծայրամասերին: Հարձակման թիրախում եղել են մոտոցիկլետով ընթացող երկու գրոհայիններ: Ալ-Կիդրան հստակեցրել է, որ երկու տղամարդիկ վիրավորվել են իսրայելական հրթիռի բեկորներից, իսկ երեխան, որը մոտ է գտնվել ռմբակոծման վայրին, վնասվել է կոտրված ապակուց: