19:36 , 9 հունվար, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ուկրաինուհի Եկատերինա Իվանովնան մի քանի ամսից կդառնա 117 տարեկան: հենց այդ օրն էլ նա կդառնա մոլորակի ամենատարեց կինը, ում կգրանցեն Գինեսի ռեկորդների գրքում: Ներկայում այդ տիտղոսը պատկանում է 116-ամյա ճապոնացի Միսաո Օկավեյին: Օրիորդ Եկատերինան իր ծննդյան օրը նշելու է փետրվարի 14-ին:
Բարեկամների հաղորդմամբ Նոր տարվա առաջին օրերին Եկատերինան որոշ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն հունվարի 6-ից սկսած ինքնազգացողությունը բարելավվել է: Զառամյալ Եկատերինան դժվարությամբ է հաղորդակցվում, գրեթե չի խոսում, շատ կարճ պատասխաններ է տալիս իրեն ուղղված հարցերին և միայն մերձավորներին է տեղեկացնում իր առողջական վիճակի մասին:
Եկատերինան կիսվեց իր երկարակեցության գաղտնիքով: Կես կատակ, կես լուրջ նա խոստովանես, որ երկարակեցության հիմնական գաղտնիքը համարում է ամուսնացած չլինելը: Ըստ Եկատերիանայի՝ դա հնրավարություն է տվել իրեն խուսափել լրացուցիչ հոգսերից և նյարդային լարվածությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ