Պանամայում դենգե դողէրոցքի զոհերի թիվը հասել է 5 մարդու


19:29 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Պանամայում դենգե դողէրոցքի զոհերի թիվը հասել է 5 մարդու, հայտնում է ITAR-TASS-ը: 

Ինչպես հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները, երկրում 1 տարում ավելի քան 3,3 հազար մարդ է վարակվել այդ վտանգավոր վիրուսով: 

Կապված վարակվածների թվի կտրուկ աճի հետ՝ իշխանությունները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում: Կառավարության ներկայացուցիչներւը դիմել են բնակչությանը՝ կոչ անելով ամեն կերպ աջակցել իրենց: 

Պանամայում անցած տարեվերջին հայտարարվեց դենգե համաճարակի բռնկման մասին՝ կապված վարակված քաղաքացիների թվի մեծացման հետ: