19:09 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ճապոնիայում պայթյուն է որոտացել Mitsubishi Materials ընկերության գործարանում, որը պատկանում է Mitsubishi կոնցեռնին: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ:
Եվս 10 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ներկայումս նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Ենթադրվում է, որ պայթյունը որոտացել է գործարանում ջերմային սարքի ապամոնտաժման ժամանակ: Mitsubishi-ն դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ:

