21:11 , 9 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ինչպես տեղեկացնում է itarr-tass-ը, Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կզրուցի ուղիղ տեսակապի ձևաչափով. հայտնում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը:
Կոմիտեն 36 կողմ, երկու դեմ ձայներով պաշտպանել է այն որոշումը, ըստ որի էդվարդ Սնոուդենին առաջարկում է ինտերակտիվ տեսախորհրդաժողովի միջոցով իր օժանդակությունն ունենալ Եվրախորհրդարանի հետաքննության գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը պատրաստվում է Սնոուդենին հարցեր տալ ամերիկյան հատուկ ծառայությունների կեղմից Եվրոպայի քաղաքացիներին, ինչպես նաև պետությունների ղեկավարներին լրտեսելու շուրջ բարձրացված սկանդալի կապակցությամբ: