Ռեփեր Քրիս Բրաունը իրեն մեղավոր չի համարում Սպիտակ տնից ոչ հեռու տեղի ունեցած կռվում


20:51 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի ռեփեր Քրիս Բրաունը իրեն մեղավոր չի համարում Սպիտակ տնից ոչ հեռու տեղի ունեցած կռվում, հայտնում է ITAR-TASS-ը: 

Ինչպես երգչի փաստաբանները հայտնել են լրագրողներին, իրենց հաճախորդը հրաժարվել է գործարքի գնալ հետաքննության հետ՝ ավելի պակաս լուրջ մեղադրանքի արժանանալու համար, քանի որ իրեն մեղավոր չի համարում: 

Պաշտպանների խոսքով՝ նրանք ենթադրում են, որ դատը կնշանակվի փետրվարի վերջին: 

Ավելի վաղ՝ նույն օրը, Բրաունը հայտնվել էր մոտ 10 րոպե տևած դատական լսումներին: 

Մեղադրող կողմը իր հերթին հայտարարել է, որ մոտ ապագայում կներկայացնի տեսագրություններ, որոնք հաստատում են երգչի մեղավորությունը: 

Անցած տարի 24-ամյա Բրաունը կալանավորվեց Վաշինգտոն հյուրանոցի մոտ կռիվ անելու համար: Տղամարդը, որին նա ծեծել էր, հայտնվել էր հիվանդանոցում: