2014-ի առաջին 8 օրերին հայկական մեդիաներում տարածված 3 մեդիաստերը


17:43 , 9 հունվար, 2014

2014 թվականի առաջին 8 օրերին հայկական մեդիաներում տարածվեցին հետևյալ 3 մեդիաստերը՝

1. Կիմ Չեն Ընի հորեղբայր Չան Սոն Տխեկին շների հոշոտելու լուրը, որը մի քանի օր ողջ հայկական ֆեյսբուքի ուշադրության կենտրոնում էր: Երկու օրից պարզվեց, որ լուրը սուտ էր:
2. Հռոմի պապի կոչը կին պապ ընտրելու մասին առանձնապես դուր եկավ իրենց ֆեմինիստ համարող հայ ֆեյսբուքիստներին: Որոշ օգտատերեր պնդում էին, որ հենց այսպիսին պետք է լինի հոգևոր առաջնորդը…. Մինչև որ պարզվեց՝ լուրը դարձյալ սուտ էր:
3. Հիմա տարածվում է մի երեխայի լուսանկար, հուզիչ տեքստով ու վերագրվում է սիրիական պատերազմին: Վստահ եմ, որ դա ևս քարոզչական պատերազմի մի դրվագ է, և իրականությանը չի համապատասխանում (չկա որևէ աղբյուր), սակայն մեր լրատվական կայքերը եռանդով տարածում են: Մեր քոմենթագիրները «վույ քոռանամ» տիպի քոմենթներ են շաղ տալիս:
Այս տարի կարծում եմ ոչ թե ձիու, այլ մեդիաստերի տարի է:
Հ.Գ. կից տեղադրում եմ տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են բեմականացնում նման ստերը: