Ռեկորդային ցրտերի պատճառով սառել է Նիագարայի ջրվեժը (լուսանկարներ)


17:44 , 9 հունվար, 2014

Ռեկորդային ցրտերի պատճառով սառել է Նիագարայի ջրվեժը (լուսանկարներ)168.am-ը գրում է.

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ու Կանադայում տիրող ռեկորդային ցուրտ եղանակը հանգեցրել է Նիագարայի ջրվեժի սառչելուն: Սառցե ծածկը գործնականում հանգեցրել է ջրի շարժի կանգին: Մեկնաբաններն ընդգծում են, որ մինչ այս պատմության մեջ փաստագրական առումով գրանցվել է երեք դեպք, երբ 52 մետր բարձրությամբ ջրվեժը սառել է: Առաջին անգամ նման բան գրանցվել է 1848 թվականի մարտին, երկրորդ դեպքը գրանցվել է 1911-1912 թվականների ձմռանը, իսկ երրորդը՝ 1936 թվականին: Սրանից առաջ հաղորդվել է, որ եղանակային անբարենպաստ պայմանները ԱՄՆ-ի տնտեսությանը կհասցնեն 5 միլիարդ դոլարի վնաս: Ցուրտ եղանակն ԱՄՆ-ում առնչվել է 240 միլիոն մարդու: 

article-0-1A81C03C00000578-327_964x601article-0-1A81C4FB00000578-191_964x599article-0-1A81C46F00000578-247_964x615

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ