Հենրիխ Մխիթարյանը զիջում է միայն Ռիբերիին և Կրոսին (լուսանկար)


17:38 , 9 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

football-observatory.com-ը հրապարակել է երկրների առաջնությունների լավագույն ֆուտբոլիստների անունները:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանների շարքում 3-րդն է և զիջում է միայն Ֆրանկ Ռիբերիին և Տոնի Կրոսին: Բունդեսլիգայի լավագույն հարձակվողների ցանկը գլխավորում է Մարկո Ռոյսը:

Իսպանիայի առաջնությունում լավագույն հարձակվողների ցանկը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն: Մեսսին լավագույն հնգյակում չէ, իսկ հարձակվողական ոճի կիսապաշտպանների ցանկը գլխավորում է Անդրես Ինյեստան: