Չիլիում անտառային հրդեհները երկինքը պատել են ծխով


20:31 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում թանձր ծուխը փակել է արևի ճառագայթների ներթափանցումը՝ հայտնում է RIA Novosti-ն: 

Թանձր ծխի վարագույրի առաջացման պատճառը մայրաքաղաքից ոչ հեռու բռնկված անտառային հրդեհներն են: Անտառներն այրվում են նաև քաղաքից 500 կմ-ի վրա, սակայն քամին ծուխը հասցնում է նաև Սանտյագոյի արվարձաններ: 

Չիլիում պարբերաբար բռնկվում են անտառային հրդեհներ: Դրանք արդեն որոշ ավտոմայրուղիներում դարձել են երթևեկության խափանման պատճառ: 

Հարավային կիսագնդում ներկայում ամառ է, ու հենց բարձր ջերմաստիճանն էլ դառնում է հրդեհների առաջացման պատճառ: