Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց


17:26 , 9 հունվար, 2014

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոցPanorama.am-ը գրում է.

Այսօր ժամը 14:00-ի սահմաններում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է` հացադուլի մեջ է, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Շանթի վիճակը թուլացել է և հավանաբար այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը», -փոխանցեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը միևնույնն է չի դադարեցնում հացադուլը:

2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ