«Բարսելոնա»-ն Մեսսիի հետ և առանց նրա երկու տարբեր թիմեր են. Անչելոտի


16:10 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ ուրախ է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին վերականգնվել է վնասվածքից ու շարք վերադարձել:

Իտալացի մասնագետը նշել է, որ արգենտինացու ներկայության պայմաններում «Բարսելոնա»-ն բոլորովին այլ խաղ է ցուցադրում:

« «Բարսելոնա»-ի և Իսպանիայի առաջնության համար շատ լավ է, որ նման հզոր ֆուտբոլիստը կրկին դուրս է գալիս խաղադաշտ: 

Իսկ «Ռեալ»-ի համար ավելի դժվար կլինի պայքարել «Բարսելոնա»-ի դեմ, քանի որ «Բարսելոնա»-ն Մեսսիի հետ և առանց նրա երկու տարբեր թիմեր են»: