15:58 , 9 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ցույց են տալիս իր երկրի նկատմամբ ԱՄՆ թշնամանքը: Այս մասին գրում է Ռոյթերզը:
Խամենեին հայտարարությունն արել է Ժնևում բանակցությունների վերսկսվելուց առաջ: «Նախկինում մենք հայտարարել էինք, որ որոշակի հարցերում, եթե նպատակահարմար համարենք, կբանակցենք սատանայի հետ (նկատի ունի ԱՄՆ) նրա չարագործությունները զսպելու համար: Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ցույց տվեցին ԱՄՆ թշնամանքն Իրանի, իրանցիների, իսլամի և մուսուլմանների դեմ»,- ասել է Խամենեին:
Այսօր Իրանն ու Եվրամիությունը Ժնևում բանակցելու են անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված համաձայնության մանրամասների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ուենդի Շերմանը ևս մասնակցելու է հանդիպմանը: