15:46 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հերթական վիրավորանքն է ուղղել Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգի հասցեին՝ գրում է The Guardian-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Բորիս Ջոնսոնը LBC-ի եթերում լիբերալ-դեմոկրատների ղեկավարին անվանել է «պահպանակ»՝ ասելով, որ Նիկ Քլեգը «կատարում է շատ կարևոր արարողակարգային գործառույթ»՝ վարչապետ Դևիդ Քեմերոնին «բոլոր բարդ բաներից» պաշտպանելու համար:
Նույն հարցազրույցում Բորիս Ջոնսոնը քաղաքական գործչին անվանել է «անվճռականությունից ու անկայունությունից տատանվող ժելե»:
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Ջոնսոնը երկրի փոխվարչապետին անվանել էր «դեղին ալբատրոս», ինչպես նաև «Սահմանադրության փոքրիկ դեկորատիվ մաս»: