15:19 , 9 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցող ներքին զարգացումներին, ինչպես նաև վարչապետ Էրդողանի վարկանիշի անկմանը:
«Բի-Բի-Սի»-ն ՝ «Էրդողանի շրջադարձը տարբեր տեսակետների է հանգեցրել» խորագրի ներքո գրում է. «Թուրքիայում քննադատները տարբեր տեսակետներ ունեն Էրդողանի ներկա քաղաքական շրջադարձի մասին:
Մինչ շատերը ողջունում են այս ամենը, այն համարելով հավանական անարդարությունները ուղղելու հնարավորություն, շատերը թերահավատորեն են վերաբերվում այս ամենի դրդապատճառներին»:
«Al-monitor»-ը` «Էրդողանը «տարվա արդարության» առաջ է կանգնել» խորագրի ներքո գրում է. «Եթե ինչ-որ մեկը արդարության պահը փոխարինի «2014թ. Տարվա արդարության» ապա կարելի է ասել, որ «Տարվա արդարությունը եղավ այն, որ վերջ տրվեց Էրդողանի դարաշրջանին, քանի որ այնպիսի բառեր, ինչպիսիք են «Թուրքիա», «Էրդողան», որոնք հոմանիշներ էին, ապա «Տարվա արդարության» անվանումը կարող է քողարկել այս ամենը:
Մինչև 2013թ. կեսերը Էրդողանը համարվում էր անփոխարինելի առաջնորդ: Սակայն Գեզի զբոսայգու իրադարձությունները նրա երազանքներին վերջ տվեցին: Սակայն «ուժեղ և արդյունավետ» նախագահ դառնալու հաշվարկները նրա մոտ դեռ շարունակվում են:»:
«Deutsche Welle»-ն` «Էրդողանի ընտանիքը ընկղմվել է կաշառակերության հետաքննության մեջ» խորագրի ներքո գրում է. «Կաշառկերության հետաքննության ընթացքում բացահայտվեց Թուրքիայի վարաչապետ Էրդողանի որդու Բիլալի և Սաուդյան Արաբիայի գործարարի հարբերությունները:
Ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական» կուսակցությունը անդամ Ուգուր Բայարքթութան պահանջել է Էրդողանից հրապարակել իր ընտանիքի և Սաուդյան Արաբիայի գործարարի Յասիլ ալ Կադիի հետ կապերի մասին: Մեկ ամվա ընթացքում Էրդողանը պետք է կատարի պահանջը:
«Ալ Կադիին այստեղ եղել է անօրինական կերպով, մենք նկարներ ունենք և կարող ենք այն ապացուցել»,-նշել է ընդդիմադիր բգործիչը:
ԱՄՆ իշխանությունները Յասին Ալ-Քադիին կասկածում են «Ալ-Քաիդային» աջակցելու մեջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ