Ես ընդհանրապես Ամանորը չեմ նշում, ինձ համար տոնը Քրիստոսի Ծննդյան օրն. Աննա Մայիլյան


15:13 , 9 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Ես ընդհանրապես Ամանորը չեմ նշում, ինձ համար տոնը Քրիստոսի Ծննդյան օրն. Աննա Մայիլյան

Մարդիկ իրենց տաղանդն օգտագործում են տարբեր նպատակներով. մեկի համար այն ապրելու, փող աշխատելու միջոց է, մեկի համար՝ հոբի, մյուսի համար էլ մասնագիտությունը կենսաձև է, որը սիրում է ու ապրում է նրանով՝ աշխարհին ճանաչեցնելով իր երկիրը: Երգչուհի, վաստակավոր արտիստուհի Աննա ՄայիլյանըLife.panrama.am-ի հետ զրույցում բացահայտեց իր սովորույթներն ու կյանքում տեղ գտած տարբեր երևույթների նկատմամբ վերաբերմունքը:

-Արդեն հանգստյան օրերն ավարտվեցինԻնչպե՞ս եք սիրում հանգիստն անցկացնել:

-Իմ հանգստյան օրերը կապված են ուսումնական տարվա ընթացքում եղած հանգստյան օրերի հետ: Եթե հանգիստս համընկնում է տարվա լավ և տաք եղանակի հետ, ապա շատ եմ սիրում իմ ամենասիրած երկրում՝ Հայքում լինել, տարբեր հետաքրքիր վայրերում, վանքերում, բնության գրկում: Իսկ ձմռանը ինչպես ասում են, տանից լավ տեղ չկա:  

-Ինչպե՞ս անցավ աշխատանքային տարվա առաջին օրը:

-Հոյակապ, ես և իմ կոնսերվատորիայի սաները անցկացրեցինք բուռն պարապմունքի մեջ:

-Ամանորը Հայաստանո՞ւմ եք նշել:

-Ես ընդհանրապես Ամանորը չեմ նշում, երբե՛ք: Ինձ համար նման տոն գոյություն չունի, քանի որ այն իր մեջ չի կրում ոչ մի հայկական ազգային ավանդական ակունք: Եվ, բնականաբար, հատուկ այդ տոնի համար երբեք ցանկություն չունեմ այլ երկիր տեղափոխվել և նշել: Ինձ համար տոնը դա Քրիստոսի Ծննդյան օրն է, հատկապես հունվարի 5-ի Ճրագալույցի գիշերը:

-Բայց Հայաստանում Սուրբ Ծնունդը կարծեք թե ավելի հետին պլան է մղված:

-Բացարձակ համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Հակառակը, գնալով տոնը ավելի է գնահատվում և զարգանում: Եվրոպայում Սուրբ Ծնունդը կրում է զուտ ավանդական բնույթ, ոչ այնքան հոգևոր: Մեզ համար տոնը բացարձակ հոգևոր նշանակություն ունի և տարեց տարի եկեղեցիներում էլ ավելի ժողովուրդ է հավաքվում Ծննդյան տոնի կապակցությամբ: Հենց ճրագալույցի գիշերն է, որ հեքիաթային է և հրաշքներ է իր հետ բերում, ինչին ականատես եղա ես հենց այս հունվարի 5-ի գիշերային պատարագից առաջ:

-Իսկ դեկտեմբերի 31-ի գիշե՞րը  ինչպես եք սիրում անցկացնել:

-Ավանդաբար ես այդ գիշերը լինում եմ իմ տանը: Բայց բացարձակ անքուն չեմ լուսացնում այդ գիշերը, քանի որ ինձ համար սովորական գիշեր է: Քանի որ հունվարի 1-ին մեր եկեղեցիներում լինում է տարվա առաջին օրվա պատարագ, ապա ես հունվարի 1-ին գնում եմ պատարագի: Դա տարվա ամենալավ սկիզբն է: Այդ անվերջանալի ուտել-խմելու և անիմաստ նոր տարին նշելու ավանդույթը մեր մեջ սրսկվեց սովետական շրջանում, որպեսզի Սուրբ Ծննդյան տոնի կարևորությունը վերանա մարդկանց մեջ: Եվ դա բավականին հաջողվեց: Սակայն անկախության շրջանը տվեց մեզ հնարավորություն գոնե ազատ կերպով արդեն նշելու ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Ծննդյան տոնը, որը ունի դարերի խորքից եկած ազգային ավանդույթներ, ուրախ երգեր, ժողովրդական ծեսեր: Մի խոսքով այն ամենը, ինչն իսկական տոնի և խնդության առիթ է:

-Աննա, շատերը տոների ընթացքում բողոքում ենոր հոգնում են՝ փոխանակ լիաթոքուրախանալու: Ձեզ մոտ է՞լ է այդպես:

Ոչ, ինձ մոտ այդպես չէ: Ես միշտ կազմակերպում եմ Ծննդեան հավաք՝ հայկական ավանդական 

սեղանով: Այդ օրը հրավիրում եմ իմ սիրած մարդկանց և հենց այդ օրն ենք իսկապես հասկանում, որ առիթ կա նշելու և ուրախանալու:

-Կցանկանայի մի փոքր էլ խոսել մասնագիտական խնդիրներից: Որպես մասնագետ՝ի՞նչ եք նկատումինչպիսի՞ն է այժմ հայկական երաժշտության

 երգարվեստի վիճակը:

-Երգարվեստի վիճակը այսօր տարբեր է: Ազատ և անկախ:

-Մենք ունենք հրաշալի հոգևորդասական երաժշտությունկատարողներԲայց էստրադան կարծեք թե անկում է ապրում…

-Մենք իրոք ունենք հրաշալի ազգային երաժշտություն և կատարողներ: Բայց եթե ձեզ թվում է, որ այս բնագավառը կարիք չունի պաշտպանության, սխալվում էք: Անկումը վտանգում է նաև այս բնագավառին, եթե մենք շարունակ ճանապարհ տանք պահանջարկ կոչվող ահարկու գաղափարին: Իսկ էստրադան անկում է ապրում, քանի որ մեր մասնագետ կոմպոզիտորների երգերը այլևս չեն կատարվում և երգեր կոմպոզիտորների կողմից չեն ստեղծվում: Դրա փոխարեն կատարվում են շատ մակերեսային տեքստերի հիման վրա գրված երգեր, որոնց մեղեդիները, կարծես, մեկը մյուսին կրկնում են: Այսինքն՝ մասնագիտացված դպրոցի բացակայության հետեւանքն է:

-Դուք դասավանդում եքԸստ Ձեզեկող սերունդը կարո՞ղ է մեր երգարվեստը փրկել:

-Ի՞նչ է նշանակում փրկել: Մենք ունենք հոյակապ երիտասարդություն: Կոնսերվատորիայում իմ դասարանի սաները մեծ սիրով են կատարում հայ ազգային և հոգեւոր երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այսօր շատ կարևոր է սերունդների միջև կամուրջ կառուցելը: Մեծ սերնդի կողմնակալությունը հաճախ ինձ համար խորթ է, ես աշխատում եմ հասկանալ երիտասարդներին և ձեռք մեկնել իրենց, օգնել, թև տալ: Միայն միասին մենք կարող ենք քայլել առաջ: Ես նույնիսկ հաճախ համերգներ եմ կազմակերպում , որտեղ միասին իմ ուսանողների հետ բեմ եմ բարձրանում՝ բացարձակ տարբերություն չդնելով մեր մեջ: Իսկ այս Ճրագալույցի պատարագին հիանում էի իմ ուսանողուհու մեներգով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ