14:46 , 9 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում երեկ ժամը 00։30-ից 19։30-ի սահմաններում 4 մեքենաներում 5 դիակ է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պարզվել է, որ զոհերից մեկը տաքսու վարորդ է։ Նրա գործընկերները պատմել են, որ երեկոյան նա պատվերի է դուրս եկել։
Երկրորդ զոհը դարձյալ վարորդ է, իսկ երրորդ տղամարդը զբաղվել է կահույքագործությամբ։ Եվս երկու դի հայտնաբերվել է Մարինսկայա շրջանում։
Այն մեքենայի մոտ, որտեղ ընկած է եղել կահույքագործի դին, աշխատել է պայթուցիկ սարք, սակայն ոչ ոք չի տուժել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ