14:40 , 9 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Այս տարվա ընթացքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով 26 հազարով ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել: Այս թիվը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը Panorama.am-ի հետ զրույցում աննախադեպ որակեց, թիվը գերազանցել է նույնիսկ ՔԱԳՎ սպասելիքները:
«Եթե համեմատում ենք նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա այս տարի ունենք ժամանողների աննախադեպ աճ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին 20 տարվա ընթացքում մենք չենք ունեցել այսքան մեծ տարբերություն օդային ճանապարհով ժամանողների և մեկնողների թվի միջև»,-Panorama.am-ին ասաց ՔԱԳՎ պետը, ավելացնելով, որ իրենք ակնկալում էին ունենալ 13-15 հազար ավելի ժամանող:
ՔԱԳՎ տրամադրած տվյալների համաձայն, 2013-ի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 830 005, ժամանել է 861710 մարդ, նախորդ տարվա ընթացքում «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 36076, ժամանել` 30458 մարդ: Ընդհանուր առմամբ ստացվում է, որ ժամանողների թիվը 26 087-ով մեծ է մեկնողների թվից:
ՔԱԳՎ պետի խոսքով, տվյալներն ամփոփելու արդյունքում պարզել են, որ 2012-ի համեմատ մի փոքր նվազել է ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը: Անցած տարվա ընթացքում «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայանները միասին սպասարկել են 1 մլն 758 հազար ուղևոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ