Մի քիչ չփիլիսոփայե՞նք ազատության մասին, ազատատե՜նչ մարդիկ


14:47 , 9 հունվար, 2014

Մարդն ինքն է երջանկության և տառապանքի աղբյուրը: Ազատություն կա այն դեպքում, երբ մարդ կարողանում է հավասարակշռել իր մտքում ու հոգում կյանքին իմաստ հաղորդող այդ երկու սկզբերը՝ երջանկությունն ու տառապանքը:
Կյանքում ազատություն կա այն դեպքում, երբ մարդ չի ապրում անցյալով և չի փախչում ներկայից դեպի ապագա:
Բայց ներկայի ու ապագայի, ինչպես նաև երջանկության ու տառապանքի միջև ընտրություն անողն էլ միշտ մարդն է: Այդ ընտրությամբ է ձևավորվում նրա «Ես»-ը: Ուրեմն, ազատության կա այն դեպքում, երբ կա ընտրություն, և այդ ընտրությունն անում է «Ես»-ը, ոչ թե ընտրությունն արվում է «Ես»-ի փոխարեն:
Եվ վերջում. «Ես»-ը միշտ ներկայում է, «Ես»-ը ներկան է: