Ֆրանսիան տուգանել է Գուգլին իր օրենքներին չենթարկվելու համար


14:28 , 9 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ֆրանսիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և քաղաքացիական ազատությունների հարցերով ազգային հանձնաժողովը Google ընկերությանը տուգանել է 150 հազար եվրոյով, քանի որ վերջինս հրաժարվել է տեղեկատվության ստացման և պահպանման համակարգը համապատասխանեցնել տեղական օրենքներին: Այս մասին գրում է ՌԲԿ-ը՝ հղում անելով հանձնաժողովի պաշտոկան հաղորդագրությանը:

Սա ֆրանսիական կարգավորիչ մարնի երբևէ գրած ամենամեծ տուգանքն է: Տուգանքի մեծությունը կապված է խախտումների քանակի և լրջության հետ: