«Թղթե հիշողություն»` անչափ հուզիչ ու զգացմունքներով հարուստ տեսահոլովակ՝ հավերժ սիրո և հիշողության մասին: Տեսահոլովակի պատրաստման համար օգտագործվել է շուրջ 4000 լուսանկար:
Լինում են պահեր, երբ արդեն որպես «դիտորդ» հետ ես նայում քո անցած կյանքին, ու հանկարծ հասկանում ես, որ քեզ հետ, քո կողքին կյանքիդ ուղիով են քայլել հարյուրավոր մարդիկ: Նրանցից շատերը չեն հասցրել քո կողքով` քեզ հավասար քայլել, հետ են մնացել, երկար են կանգ առել կյանքի մի փուլում…ոմանք էլ միայն հասցրել են դիպչել ձեռքիդ…