Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանահայ համայնքի «Ավետիսյան» բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերել


13:52 , 9 հունվար, 2014

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանահայ համայնքի «Ավետիսյան» բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերելPanorama.am-ը գրում է.

«Իրանում մուսուլմանների և ոչ մուսուլմանների գոյակցությունը խռովություններով լի տարածաշրջանի համար լավագույն օրինակ է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ֆերեյդունը:

ԻԻՀ նախագահի հատուկ օգնականը Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա տոների առթիվ առողջապահության նախարարի ուղեկցությամբ, այցելելով իրանահայ համայնքին պատկանող «Ավետիսյան» բուժարան, տեղեկացրել է, որ նախագահ Հասան Ռոհանին բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերել ( 1 ԱՄՆ դոլարը կազմում է շուրջ 3 հազար իրանական թուման):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ