Մեր հավաքականը հիմա Եվրո-2012-ում լիներ, ֆեդեռացիայի նախագահն էլ պարապ չէր մնա` մարդկանց գլուխը ջարդեր


13:36 , 18 հունիս, 2012

Գոնե մեր հավաքականը հիմա Եվրո_2012-ում լիներ, ֆեդեռացիայի նախագահն էլ պարապ չմնար, մարդկանց գլուխը ջարդել տալով չզբաղվեր...

Հ.Գ. Սույն ստատուսս հիմնված ա lurer.com կայքից վերցված ինֆորմացիայի վրա:

Կից նյութը՝

Երեկ՝ 23:00-ին, «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները նրա իսկ ցուցումով ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որը տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա դեռևս դուրս չի եկել կոմայից։