Կուզենայի կենդանի կոկորդիլոս՝ բանսարկուներին «հոշոտելու» համար. Հեղինե Բիշարյան


13:16 , 9 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լկտի սուտ է որակում՝ իր ամանորյա սեղանին ապխտած կոկորդիլոս ունենալը, ինչի մասին մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրել էին:

«Անկեղծ ասած, կուզենայի ունենալ կենդանի կոկորդիլոս՝ այդ ստախոսներին ու բանսարկուներին հոշոտելու համար»,- Tert.am-ին ասաց Հեղինե Բիշարյանը:

Նա՝ լրատվամիջոցների տեղեկատվությունը սկզբում հերքեց ասելով. «Էէ, հավատո՞ւմ եք, Դուք ինձ ճանաչում եք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ