13:16 , 9 հունվար, 2014
Գործադիրը քննարկել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը ներկայացրել էին ԱԺ մի խումբ պատգամավորներ:
Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար:
Վարչապետն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, քանի որ «վատ նախադեպ է, երբ կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»,- նշել է Տիգրան Սարգսյանը: