Արտակարգ իրավիճակ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. ինչու՞ են 4 օր շարունակ նշված հիմնարկում դատապարտյալները գտնվում առանց էլեկտրականության. (շտապ)


12:50 , 9 հունվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն 4 օր է՝ ՀՀ արդարադատության նախարարութան քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներն իրենց օրն անցկացնում են առանց էլեկտրականության: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեակատարողական հիմնարկում գտնվում են 200-ից ավելի դատապարտյալներ, որոնց մի մասն արդեն առողջական խնդիրներ ունի: Պատկան մարմինները տեղյակ են խնդրին և ամեն օր նրանց հայտնում են, թե «այսօր հարցը կլուծվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ