12:49 , 9 հունվար, 2014Այս ապշեցուցիչ նկարներն այնքան հմտորեն են նկարվել, որ տեսողական խաբկանք են ստեղծում: Այս նկարների հեղինակը 30-ամյա նկարիչ Բեն Հեյնն է: Նա բնակվում է Բելգիայի Ռոշֆոր քաղաքում: Նա իր նկարներում կիրառում է մի հատուկ տեխնիկա, որը կոչվում է այլաձևություն (անամորֆոզ): Նկարիչն իր ֆիզիկական ներկայությամբ ամբողջացնում է այդ նկարները: Այսպես, նկարներից մեկի դիմաց կանգնելով, նա ձեռքն այնպես է մեկնում, որ թվում է, թե թոկից բռնած ման է տալիս նկարում պատկերված վագրին: Նկարների այս շարքը կոչվում է «Մատիտն ընդդեմ ֆոտոխցիկի»: Նա այս շարքի նկարները սկսել է նկարել դեռևս 2010 թ.-ից:
Այս նկարի մոտ կանգնած է Բեն Հեյնը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես ատրճանակը նրա վրա է ուղղված:


Պատկերը ճիշտ ընկալելու համար դրան պետք է նայել հատուկ դիտանկյունից:

Անամորֆիկ պատկերները մի փոքր աղճատված են երևում, եթե դրանց չեք նայում հենց այն դիտանկյունից, որից դրանք ստեղծել է նկարիչը:

Էսքիզները նկարվում են փայտածուխի փայտիկներով և գրաֆիտի մատիտներով: Նկարները վերջնական տեսքի բերելու համար կարող է պահանջվել մինչև մի շաբաթ ժամանակահատված: Եթե ստեղծագործության մեջ մուգ հատվածները շատ են լինում՝ այդ հատվածներից յուրաքանչյուրը նկարելու համար հարկ է լինում օգտագործել մինչև 15 մատիտ և 3 փայտածուխի փայտիկ:




Պարոն Հեյնն ասում է.
- Ես փայտածուխի փայտիկներն օգտագործում եմ մեծ ստվերներ և հաստ ու մուգ գծեր նկարելու, իսկ գրաֆիտի մատիտները՝ ամենափոքր մանրուքները նկարելու և բաց ստվերային ֆոն տալու համար:



Պարոն Հեյնի ինքնադիմանկարը