Ստավրոպոլում խուճապ է. սահմանվել է հակաահաբեկչական ռեժիմ


12:48 , 9 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ստավրոպոլում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանվել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Պրեդգորնիի և Կիրովի շրջաններում հունվարի 8-ին հայտնաբերվել է չորս ավտոմեքենա՝ գնդակահարված վարորդներով:

Հունվարի 8-ի գիշերը Պրեդգորնիի շրջանի Սամբուկան ավանի մերձակայքում հայտնաբերվել էր ՎԱԶ-2107 ավտոմեքենան` տեղացի մի բնակչի դիակով: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության անդամները, ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, սակայն ոչ ոք չի տուժել:

Նույն օրվա առավոտյան Կիրով շրջանի ոստիկանները հայտնաբերել են ևս երկու ավտոմեքենա, որտեղ գտնվել է երկու տղամարդու դիակ:
Անվտանգության համերկրային ծառայության վարչության օպերատիվ շտաբը հաղորդել է, որ Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել է ևս մեկ ավտոմեքենա, որտեղ եղել է սպանվածի երկու դի և պայթուցիկ սարք:

Քրեական գործ է հարուցվել սպանություն, հրազենի ապօրինի օգտագործման, ապօրինի զինամթերքի արտադրության փաստերի առնչությամբ:

Ռուսաստանի ՆԳՆ-ն խնդրել է բնակչությանը պահպանել հանգստություն և զսպվածություն, դադարեցնել խուճապը և չխանգարել հատուկ ջոկատայինների աշխատանքները: